«Բարսելոնան» առաջիկա օրերին կարող է հեռացնել մարզչին




Ինչպես ակտիվորեն գրում են իսպանական սպորտային պարբերականները, կատալոնական «Բարսելոնան» մոտ օրերս կարող է հեռացնել իր թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին։

Նշվում է, որ մարզիչը չի գոհացնում թիմի ղեկավարների սպասելիքներն ու չունի աջակցություն նաև թիմի ֆուտբոլիստներից։ Ընդգծենք, որ Իսպանիայի առաջնությունում կատալոնական ակումբը 2-րդն է։

Ըստ որոշ տեղեկությունների Պեպ Գվարդիոլան կարող է նորից վերադառնալ կատալոնական ակումբ։

Next Project