Մար­զա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյուն­նե­րի հարցն ուսում­նա­սիր­վում է. «Փաստ»




«Փաստ» օրաթերթը գրում է

Օրեր առաջ «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր մարզային հեռուստաընկերությունների խնդիրներին: Հատկապես ներկայիս վիճակում առկա բարդությունների, պետությունից ակնկալվող աջակցության հնարավորությունների մասին թերթի հետ զրույցում խոսել և առաջարկներ էին ներկայացրել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը, Շիրակի «Ցայգ» ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը և Գեղարքունիքի «Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Բարսեղյանը:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս թեման կառավարությունում դարձել է քննարկման լուրջ առարկա: Ավելին, ըստ տեղեկությունների, հանձնարարվել է իրավասու կառույցներին հարցն ուսումնասիրել և ներկայացնել կոնկրետ առաջարկներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա օրերին մարզային հեռուստաընկերություններին կառաջարկվի ներկայացնել իրենց առաջարկությունները՝ խորքային ուսումնասիրություն կատարելու և լուծումներ գտնելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Next Project