Խոշոր հրդեհ Երևանում. կրակը տեսանելի էր անգամ ԱՄՆ դեսպանատան մոտից. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ



Հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 20:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբի փողոցի տներից մեկի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ և դեպքի վայր են ժամանել լրացուցիչ 2 մարտական հաշվարկ` հրշեջ-փրկարարական ջոկատ: 

Կրակն այնքան ուժգին է եղել, որ տեսանելի է եղել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտից: 

Ժամանել է նաև Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: 

Հրշեջներն ու քաղաքացիները 1,5 ժամից ավելի պայքարել են կրակի տարածման դեմ, այնուհետև աշխատանքներ են տարվել կրակի տարածումը կանխելու և այն մարելու ուղղությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն բնակիչը կրել է խոշոր չափի նյութական վնաս: 

Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզում է տանտիրոջ ինքնությունը: 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություն անցկացնելուց հետո: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: 






Լուսանկարները` Մհեր Ղալեչյանի /shamshyan.com/


Նյութի աղբյուրը այստեղ 
Next Project