2020 թվականի հուլիսի 8-ին, ինչպես արդեն հայտարարված էր «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվեց Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։
Պայթեցման ժամանակ հերթապահություն էին իրականացնում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ։

Նյութը և լուսանկարները` Սիրանուշ Շմավոնյանի