«Հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է». ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով




Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստուիմ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ այսօրվա նիստին պետք է լիներ նաեւ փոխնախարար Գաբրիել Բալայանը. «Ինքը հիվանդ է, հարգելի, տեղյակ եք: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է ոնց որ թե: Հաջող նաեւ ընթացք ունենք, առողջացածները գնալով շատանում են եւ դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս: Կորոնավիրուսի ընթացքն ամբողջ աշխարհում նույն տրամաբանության շրջանակներում է»,-ասաց նա:

 

 Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է:

«Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ եւ այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է եւ շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնել էր ՊՆ մամուլի խոսնակը:

Next Project