Նշենք, որ այս ընթացքում բազմաթիվ քննադատություններ եղան, որ Փաշինյանների ընտանիքը հաճախ է ուղղաթիռով ու մեքենաների շարասյուներով մեկնում Արցախ որդուն տեսակցելու կամ վարչապետի որդին է պարբերաբար արձակուրդ գալիս:
2 տարի առաջ այս օրը Աշոտ Փաշինյանը հայտնել էր, որ դեռ փոքրուց որոշ էր, որ Արցախում է ծառայելու. «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել», — ասել էր կրտսեր Փաշինյանը։
