«Փաստ» թերթի տեղեկություններով, «իմքայլական» պատգամավորները սկսել են միմյանց նկատմամբ «տակից» դեմարշներ կազմակերպել։
Ավելին, կան տեղեկություններ, որ անգամ ֆեյքային գրոհներ են կազմակերպում ու «բոչկա գլորում» թիմակիցների նկատմամբ։ Թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, իշխանական խմբակցությունում ներկայումս զգալի անվստահության մթնոլորտ է տիրում, պատգամավորներից ոմանք բառացիորեն չեն վստահում միմյանց, ավելին՝ ամենուր փնտրում են դավադիրների և, որ ամենակարևորն է, այդ դավադիրների մասին ակտիվ կերպով «զեկուցում» են քաղաքական ղեկավարությանը։
Պատգամավորների այս սեպարատ գործելաոճն ավելի ցցուն է դարձել ընդդիմադիրների բացակայության պարագայում։ Թերթի աղբյուրը փոխանցել է նաև, որ ներկայումս լուրջ քննարկումներ ու վիճաբանություններ են ընթանում, որոնք կապված են թիմի ներսից տարբեր տեսակի տեղեկատվական «սլիվներ» կազմակերպելու հետ. պատգամավորները մեղադրում են միմյանց, իսկ Փաշինյանը կասկածում է եթե ոչ բոլորին, ապա շատերին»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
