Արտակարգ դրություն «Հաղթանակ» կամրջում․ միաժամանակ ինքնասպանության երկու փորձ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ / ԼՐԱՑՎԱԾ



Այսօր՝ հուլիսի 11-ին միաժամանակ ինքնասպանության երկու փորձ է գրանցվել «Հաղթանակ» կամրջում։ 

«Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել: 

Երկրորդ փորձը րոպեներ անց կանխվել է փրկարարների, ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ։

Ժամը 22-ի սահմաններում ինքնասպանության փորձ կատարող մյուս քաղաքացին ոստիկանների, փրկարարների ու բժիշկների՝ փրկարար-հոգեբանի հետ, բանակցություններ վարելուց հետո նույնպես անցավ դեպի անվտանգ գոտի:


Նյութը և լուսանկարները՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ

 

Next Project