Մեր զինվորները նոր դիրք են վերցրել. ՖՈՏՈ




Hraparak.am-ը գրում է․

Մեր աղբյուրների տեղեկացմամբ և համացանցում շրջանառվող տեղեկություններով՝ մեր զինծառայողները, պատասխանելով հակառակորդի սադրիչ գործողություններին, վերցրել են հակառակորդի մարտական դիրքը:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել պաշտպանության նախարարությունից, մեզ պատասխանեցին. «ՀՀ ԶՈւ դիրքերը գտնվում են ՀՀ տարածքում և դրանք պարբերաբար բարեկարգվում ու բարելավվում են:

Մենք ենք որոշում` ինչ դիրք զբաղեցնել մեր տարածքում»,- ասացին ՊՆ-ից՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

Նշենք, որ առավոտվա դրությամբ մեր զինծառայողները երկու դիրք արդեն, իսկ վերցրել էին:


Next Project