
Արդեն 2 օր է՝ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակից ոչ միայն կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ, այլ նաև Բերդ խոշորացված համայնքի վարչական շրջանների ուղղությամբ։
ArmDaily.am-ի հետ զրույցում Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ այս պահին որոշ հատվածներում կրակում են, մարդկանց շրջանում խուճապ չկա։
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Նա նաև հայտնել էր, որ տուժածներ չկան։