Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան



Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Այս մասին հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Next Project