Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են մի տեսանյութ՝ կորած Նարեկ Սարդարյանի մասին



Ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկություն են հայտնում, որ Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը որն անհետացել էր օրեր առաջ, իրենց մոտ է։ «Փաստորեն մեր քաղաքացու ընտանիքի վարկածը, որ վերջինս արոտավայրից անհետացել է թշնամու մոտ պատահաբար հայտնվելու պատճառով, հաստատվեց:

Ադրբեջանցիները, ինչպես միշտ, խեղաթյուրում են իրականությունը և ներկայացնում, որ Նարեկ Սարդարյանն օգտվել է իրավիճակից և փորձ կատարել միտումնավոր անցնել սահմանը Նախիջևանի կողմից»,- գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Next Project