Սոս Էլբակյանը 28 տարեկան է, պատրաստվում էր ամուսնանալ, հավանած աղջիկ ուներ։ Այս մասին մեզ ասաց նրա հարազատներից մեկը։ Նա պատմեց, որ Սոսն ամեն առավոտ խոսում էր մոր հետ, այսօր առավոտյան մայրը զանգահարել է, Սոսն ասել է․«Մամ ջան, ամեն ինչ նորմալ է, ես այս պահին սուրճ եմ խմում, հանգիստ եղեք: Խմեմ, պրծնեմ, գնամ մի հատ էլ դրանց հետ շպրտեմ ու ամեն ինչ լավ կլինի, հեչ չմտածեք»։ Նա տան փոքր որդին էր, երկու քույրերն ու եղբայրը նրանից տարիքով բավական մեծ են եղել՝ մոտ 16-17 տարով։ «Սոսն այնքան խելացի էր, այնքան ձգտվող էր, սիրում էր զինվորական կյանքը։ Զինվորական կյանքում շատ արագ վերելք ունեցավ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր ավարտել։ Վերջին տարիներին տեղափոխվեց Տավուշ, լեյտենանտի կոչում ստացավ, հետո կապիտանի, նորից բարձրացումներ էր ունենալու։ Մտածում էր մի աստիճան էլ բարձրանա՝ տեղափոխվի Երևան բնակության։ Նա այնպիսի երազանքով էր պատրաստվում հարսանիքի»,- հուզված պատմեց նրա հարազատը։
- Intro
- Shortcodes
- _Button
- _Blockquotes
- _Countdown
- _Divider
- _Gadges
- _Google Font
- _Google Maps
- _Gallery
- _Heading
- _Highlight
- _Image
- _Icon
- _Icon Box
- _Icon Bar
- _Lists & Bullets Lists
- _Message
- _Progress Bar
- _Tabs
- _Tables
- _Video Icon
- Portfolio
- _Full width top image
- _Full width bottom image
- Pages
- _About Us
- _Contact US
- _Coming Soon
- _404 Page
- _Privacy Policy
- Get Help
- _Changelog
- _Submit a Ticket
- _Documentation
- _Buy Now — $30
Search Blog
Hit enter to search or ESC to close
