Այսօր դուք ուժերի գերլարումով եք աշխատում տարիներ շարունակ տեղի ունեցած հանցագործությունների արդյունքում մեր պետությանը հասցված վնասները վերականգնելու և զանազան հանցագործություններին իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։ Ուզում եմ արձանագրել, որ ձեր ծառայությունը գտնվում է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում։ Հատկապես կարևոր եմ համարում առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կենսագործման ուղղությամբ դատախազության համակարգում ընթանող կառուցվածքային նախապատրաստական լրջագույն աշխատանքները։
Վստահ եմ, որ ձեր նվիրումի և անմնացորդ աշխատանքի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը։ Արիություն և նորանոր հաջողություններ եմ մաղթում պատվաբեր ձեր աշխատանքում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում։
