«Երկու հրդեհ մարել ենք կրակի տակ». Ֆելիքս Ցոլակյան




Տավուշի սահմանամերձ գյուղերում մենք նույնիսկ հրշեջ մեքենաներն ենք ներկել, որովհետեւ կարմիր գույնը նկատելի է հեռվից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Դա իզուր եք ասում»,-նկատեց Փաշինյան:

Ցոլակյանի պարզաբանմանը, թե թող ադրբեջանցիները տեսնեն, որ դա հրշեջ մեքենա է, այլ մեքենայի տեղ չդնեն, վարչապետը հակադարձեց. «Եթե բնակելի տներին են խփում, հրշեջ մեքենան չեմ կարծում, թե դրական վերաբերմունքի արժանանան»:

ԱԻ նախարարը տեղեկացրեց, որ երբեմն կրակի տակ լինելով չեն կարողանում մարել հրդեհները. «Երկու հրդեհ մարել ենք կրակի տակ»,-ասաց նա:

Next Project