Այգեպար գյուղը` ադրբեջանական կողմի այսօրվա հարվածներից հետո. ՊՆ խոսնակը տեսանյութ է տարածել




ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Այգեպար գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի այսօրվա հարվածների վերաբերյալ տեսանյութ է տարածել:

«Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան»,-գրել է խոսնակը:

Ավելի վաղ հայտնել էր, որ այս գիշեր` ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության` հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Next Project