Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 34001-ի



ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ հուլիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 34001 է:

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք: Մահացել է 13 քաղաքացի: Առողջացածների թիվը 498։

Առողջացածներ - 22429
Փաստացի բուժվողներ - 10692
Ընդհանուր թեստեր - 143114
Մահվան ելքեր - 620
Մահվան ելքեր այլ պատճառով - 197

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
✅մնացե'ք տանը,
✅սահմանափակե'ք շփումները,
✅հետևե'ք անձնական հիգիենային,
✅հաճախակի լվացե'ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
✅հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
✅շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
✅գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
✅եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
✅պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
✅խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

 Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Next Project