
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետի հետ այցելել է «Բեյզ մեթալս» ընկերության Կաշենի հանքագործական գործարան: Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
ՀՀ վարչապետի հետ այցելել ենք մեր Հանրապետության ամենախոշոր՝ «Բեյզ մեթալս» ընկերության Կաշենի հանքագործական գործարան: Ընկերության պատասխանատուները ներկայացրել են նորարարական լուծումներով իրականացվող ծրագրերը, որոնք համանման գործունեությամբ զբաղվող հայրենական շատ ընկերությունների համար հաջող օրինակ կարող են հանդիսանալ»,- գրել է նա: