
Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա պողոտայում երեկ՝ օգոստոսի 31-ին, տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 34-ամյա տղամարդու վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նա նշեց, որ տղամարդն ունի բազմաբեկոր վնասվածքներ. գտնվում է հետազոտության փուլում:
Հիշեցնենք, որ երեկ կրակոցներ են հնչել նշված հասցեում։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք: