
«Հայտնի է գերիների թիվը, հիմա կոնկրետ թիվ չեմ հրապարակի, բայց մենք, ցավոք, մի քանի հարյուր անհետ կորածներ ունենք: Հույս ունենք, որ բոլորի դեպքում նույն եզրակացությանը չենք հանգի: Հույս ունենք, որ մենք գտնենք մի մասին, եթե ոչ առողջ, ապա, գոնե ողջ»:
Այս մասին իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գերիների փոխանակման և անհետ կորածներին գտնելու աշխատանքների մասին: