
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզալցակայաններում բենզինի գնի և Հայաստան ներմուծվող խմբաքանակների հետ կապված հարցերը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Բենզինի որակի հետ կապված միանգամից ասեմ, որ որևէ գործառույթ չենք իրականացնում, բայց տեսչական մարմնի մեր գործընկերների հետ հանդիպել ենք, և եթե լաբորատոր անալիզ իրականացնեն և տեսնեն, օրինակ, 92, 93 տեսակի բենզինը չի համապատասխանում իրականությանը, անբարեխիղճ մրցակցության դրույթները կսկսենք կիրառել»։