«Միսս Հայաստան 2021» է ճանաչվել 20-ամյա Սոնա Դավթյանը



Քիչ առաջ Երեւանում կայացավ «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթը, որի հաղթողը դարձավ 20-ամյա Սոնա Դավթյանը: Հաղթողն ընտրվել է նախապես հայտարարված քվեարկության եւ ժյուրիի գնահատականի արդյունքում:


Սոնա Դավթյանը մրցույթում ներկայացնում էր Սյունիքի մարզը: Նա ծնունդով Գորիսից է, սովորում է Երեւանի պետական համալսարանի եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի իտալերենի եւ անգլերենի բաժնում:

Այս տարի մրցույթին մասնակցում էր 24 աղջիկ:

«Միսս Հայաատան» մրցույթը պետք է տեղի ունենար դեռեւս 2020 թ-ին, սական կորոնավիրուսով ո պատերազմով պայմանավորված՝ այն հետաձգվեց:


Լուսանկարնեևրը՝ «Միսս Հայաստանի» ինստագրամյան եւ 
Սոնա Դավթյանի ֆեյսբուքյան էջերից
Տեսանյութը՝ Լիլիթ Մարտիրոսյանի Facebook-ից

Next Project