Միլիոնավոր քրիստոնյաներ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տոնում են քրիստոնեական գլխավոր տոների մեկը` Սուրբ Ծնունդը։ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները նույնպես անմասն չեն մնում այս գեղեցիկ տոնից։
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն, ով այժմ ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ-ում, իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, կիսվել է տոնական նոր լուսանկարով, որում պատկերված է կնոջ՝ Անաշե Խոդավերդիի եւ նրանց փոքրիկ դստեր հետ։ Ընտանիքի անդամները կերպարանք են ընդունել տոնածառի ֆոնին։ Հրաչը մեղմ գրկել է փոքրիկին, իսկ Անաշեն ջերմ գրկել է ամուսնուն։ Հաղորդավարն ընտանեկան կադրը չի մակագրել։