Քրիստինա Օրբակայտեն ցնցել է իր ամանորյա զգեստով



Քրիստինա Էդմունդովնան սոցցանցերում մի քանի կադրեր է տեղադրել՝ իր մասնակցությամբ տոնական շոուի նկարահանումներից, որոնք շատ տպավորիչ են։ Աստղը կրում է աներեւակայելի բեմական զգեստ, որը կիսամերկ տպավորություն է թողնում։ Փայլերով, մարմնագույն կոմբինեզոն, որը համադրել է փետուրներով կարդիգանի հետ։


Այս կոստյումը Քրիստինան կրել է ռուսական հեռուստաալիքներից մեկի «Ամանորյա հեքիաթի» նկարահանման ժամանակ։ Այս ամենի մասին տեղեկանում ենք հրապարակմանը կից արված գրառումից։


«Այստեղ կլինի այն ամենը, ինչ այդքան սպասում են գլխավոր տոնից՝ սիրված երգեր, հանրաճանաչ հիթեր, կատակներ եւ անակնկալներ։ Ես կհայտնվեմ Կարապ-արքայադուստեր կերպարում։ Հիշենք անցնող 2021 թվականը եւ տրամադրվենք նոր՝ 2022-ին», - իր հետեւորդներին դիմել է արտիստուհին։


Next Project