Chart Mix Project-ի մեծ համերգը. Սեւակի եւ Խչոյի հետ միասին հանդես կգա Գիո Պիկան



Շատ քիչ ժամանակ է մնացել այս աշնան ամենասպասելի միջոցառմանը՝ Chart Mix Project-ի մեծ համերգին։ Ռուս ռեփեր Գուֆը, որը պետք է մասնակցեր համերգին, չի կարողանա գալ Երեւան անձնական պատճառներով։ 

Նրա փոխարեն CHART MIX-ին կաջակցի Գիո Պիկան, որին կազմակերպիչները հրավիրել են ելույթ ունենալ SEVAK-ի եւ XCHO-ի հետ նույն բեմում։ 

Գիո Պիկան օսական ծագում ունեցող հայտնի արտիստ է, որը շատերին ծանոթ է «Աշխարհ» եւ «Որտեղով անցել ես դու» հիթերով։ CHART MIX PROJECT-ի մեծ համերգը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Next Project