ՀՀԿ-ն քննարկել է «իշխանության բռնատիրման նոր փուլը»



Հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ»։

«Վերհանվել են վերջին սահմանադրական փոփոխությունների եւ իշխանության բռնատիրման նոր փուլի արդյունքում երկրի ներքին եւ արտաքին սպառնալիքները։ Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին, ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։ Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները եւ գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական եւ քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը», - ասված է ՀՀԿ Գործադիր մարմնի հաղորդագրության մեջ:
Next Project