Մինչև +36. առաջիկա օրերի եղանակը




Հայպետհիդրոմետը զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից:

Հանրապետության տարածքում hուլիսի 2-3-ը և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի հովիտներում՝ հասնելով մինչև + 36-ի:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում hուլիսի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում հուլիսի 3-ի գիշերը սպասվում է +18…+20, իսկ ցերեկը՝ +31…+33:

Next Project